Այսօր: Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018թ.
Արագածոտնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.12.18 ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔ
Հարգելի բարեկամ Ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Արագածոտն համայնքի ինտերնետային կայք:     Արագածոտն ավան/գյուղ/, N 5 սովխոզ…  Ոչ հեռու անցյալում հողազուրկ քարաստան հիշեցնող այս տարածքը լքված էր նույնիսկ սողունների կողմից: Դարեր շա­րունակ հողմերը լիզել, տարել էին բուսականությունից զուրկ բարակ հողաշերտը` հիմքում թողնելով աչքի համար անհրապույր, վանող, գորշ սալահատակ: Կիլոմետրեր ձգվող այդ տարածքում նույնիսկ այծերը սնունդ չէին կարողանում հայթայթել:Մեղմ ասած, այսպես էր պատկերը Արագածոտնի սարավանդի այն հատվածում, ուր արարչագործ հայ շինականը սկսեց հիմնել բանավան, գյուղատնտեսական նպատակով օգտագործել քարաստանը:60-ական թվականներ… ... Մանրամասն
05.10.18 ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈւՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում ենք ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Մեր ժողովուրդն այս տոնն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով:  Դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում: Մանկավարժ լինելն ինքնին յուրահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում, բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի եւ երկրի վաղվա օրվա հանդեպ: Այսօր մենք երախտագիտություն ենք հայտնում ձեզ այն կարեւոր ու պատասխանատու աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք` կրթելով ու դաստիարակելով ... Մանրամասն
01.09.18 ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԵԼՍԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԵՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի′ հայրենակիցներ, Սիրով շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը: Վստահաբար կարող եմ ասել, որ գիտելիքը մեր ժողովրդի համար բարձրագույն արժեք է: Գիտելիքն է ամենամեծ հարստությունն ու ամենազորեղ զենքը: Ամենաօրհասական և վճռորոշ պահերին էլ մեր հերոս զավակների մի ձեռքում սուրն է, մյուսում՝ մատյանն ու գիտելիքի ջահը: Եվ պատահական չէ, որ գիտելիքի տոնը մենք նշում ենք ազգովի, հպարտանում գիտության և կրթության ոլորտում մեր ունեցած հաջողություններով ու նվաճումներով: Այս օրը խորհրդանշում Է գիտելիքների ձեռքբերման, ... Մանրամասն
04.07.18 ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԵԼՍԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:  ՀՀ Մայր օրենքը մեր պետության եւ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղիով ընթանալու հաստատակամության ու վճռականության արտահայտման լավագույն գրավականն է: Երկրի նորագույն պատմության մեջ ՀՀ Սահմանադրությունը նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը: Այն երկրի բնականոն զարգացման ու ներքին խաղաղության, ժողովրդավարության ու համերաշխության խորհրդանիշն է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկրի հետագա առաջընթացի հիմքն ու հենարանն է: Այն արտահայտում է մեր ... Մանրամասն
01.06.18 ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին, նրանց ծնողներին, տատիկներին և պապիկներին այս հիանալի ամառային տոնի կապակցությամբ, ձեզ անհոգ ու զվարթ մանկություն, լուսավոր ու պայծառ պատանեկություն: Երեխաներն են հասարակության վաղվա օրը կրողները և մեր խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ և երջանիկ մանկությունը: Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա բացահայտել իր ունակություններն ու անհատականությունը: Սիրելի փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, ընտանեկան ջերմություն, ուժեղ և ապահով հայրենիք: Թող անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն ... Մանրամասն
1 2


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արագածոտն, 2-րդ փող. 1 շենք

(093) 809081

aragatsotn.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner